Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Ոսկե ծիրանի» ամենավառ մրցութային ֆիլմը

«Ոսկե ծիրանի» ամենավառ մրցութային ֆիլմը
15.07.2016 | 00:56

Բասկյան ընտանիքի հայածանոթ Ամաման

Ազգությամբ բասկ ռեժիսոր Ասիեր Ալտունայի «Ամամա» (բասկերենից թարգմանությամբ՝ տատիկ) ֆիլմն աննախադեպ ընդունելության է արժանացել մասնագետ և ոչ մասնագետ հայ հանդիսատեսի կողմից: Այն ինքնատիպ արվեստով արված իմաստուն մի կինոպատում է ավանդական բասկյան ընտանիքում խմորվող հարաբերությունների մասին, որոնք լի են բախումներով, փոխըմբռնումներով, սիրով ու իրարամերժ հակումներ ունեցող սերունդների ամուր փոխկապվածությամբ:


Ֆիլմի բազմաթիվ միջազգային մրցանակները վկայում են նրանում արծարծվող համարդկային հարցերի և դրանց համաժամանակյա ընկալումների մասին:
Մամուլի ասուլիսի ժամանակ ռեժիսորն ասաց, թե հպարտ է, որ իր ֆիլմը ցուցադրվում է «Ոսկե ծիրանում» և ցուցադրվում է բասկերեն: Ինքը ծնվել-մեծացել է գյուղական տարածքում, հիմա ապրում է քաղաքում, և իր ֆիլմի միջոցով հարգանքի տուրք է մատուցում նախնիներին: Ըստ նրա՝ այսօր բասկերն իրենց կապը կորցրել են գյուղի հետ և տեղափոխվել-ապրում են քաղաքում: «Իմ հոր ձեռքերը տարբերվում են իմ ձեռոքերից: Եվ ես ուզում էի հենց հորս ձեռքերի նման ձեռքեր, հորս դիմագծերի նման դիմագծեր, հորս դեմքի նման դեմքեր ցույց տալ իմ ֆիլմում»,- ասում է Ասիեր Ալտունան:


«Բազմաթիվ միջազգային կինոփառատոներում պատկառելի մրցանակների արժանացած ռեժիսորի համար ի՞նչ արժեք կունենա երևանյան «Ոսկե ծիրանի» մրցանակը, եթե Ձեզ հաջողվի ստանալ այն: Մի բան, որ անձամբ ես շատ եմ ցանկանում և համոզված սպասում»,- հարցրինք «Ամամայի» ռեժիսորին:


«Իրատեսի» հարցին ի պատասխան՝ Ալտունան ասաց. «Ինձ համար այստեղ գտնվելն արդեն իսկ մեծ մրցանակ է: Զգալով, թե ինչպիսի արձագանք ունի իմ ֆիլմը հայ հանդիսատեսի մոտ և ունենալով նրա հետ խոսելու հնարավորությունը, համարում եմ որ դա լավագույն մրցանակն է: Երբեք չեմ մտածում մրցանակների մասին, չեմ ընկնում մրցանակների հետևից: Ես շատ հպարտ եմ իմ ֆիլմով, որի շնորհիվ կարողանում եմ ճամփորդել աշխարհով մեկ և զգալ հանդիսատեսի արձագանքը: Դա ինձ համար արդեն մեծ պարգև է»:


«Ութսուն տատիկ առաջ մենք ապրում էինք նեոլիթյան ժամանակաշրջանում» արտահայտությունը, որ հնչում է Ձեր ֆիլմում, ի՞նչ ծագում ունի: Ձե՞ր հորինած ժամանակի չափման միավորն է դա»,- հարցրինք Ալտունային:
«Ես ունեմ մի ճանաչված քանդակագործ և երգիչ ընկեր՝ Խորխե Օթեյթան, որ բասկ է: Սա նրա փիլիսոփայության արտահայտությունն է, և ինձ համար այդ փիլիսոփայությունը շատ կարևոր է: Այս նախադասության մեջ ամփոփվում է ֆիլմի ամբողջ բովանդակությունը: Մենք ապրել ենք չորս-հինգ հազար տարի առաջ: Դա շատ հեռու ժամանակաշրջան է, որից մինչև այսօր, ցավոք, տեղի են ունեցել մեծ կործանումներ, ճգնաժամեր, բայց հենց հազարամյակներ առաջ ապրած այդ տատիկների մեջ կար մի բան, որն ինձ համար հոգեհարազատ է, մոտ է իմ սրտին: Այդ պատճառով էլ ես ժամանակների կապը տատիկներով եմ արտահայտել»,- պատասխանեց նա:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ